25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊՆ ստում է. հայ զինծառայողը սպանվել է ոչ թե սահմանային հատվածում, այլ ՀՀ տարածքում

«Մեդիապորտ»-ը գրում է. «Վերին Շորժայի մոտ երեկ ադրբեջանական ագրեսիան, որի պատճառով զոհվեց հայ զինծառայող, տեղի է ունեցել քարտեզի վրա նշված հատվածում

Տեղանքը, որտեղ զոհվել է կրտսեր սերժանտ Խուրշուդյանը, գտնվում է հայկական բարձունքի խորքում, այլ ոչ թե սահմանային հատվածում, ինչպես հաղորդում է ՊՆ-ն: 

Քարտեզի վրա հստակ երևում է, որ ադրբեջանցի զինծառայողները մի քանի կողմից ներխուժել են Գեղարքունիքի մարզ և  գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: 

Հետևաբար, եղածը սահմանային միջադեպ չէ, այլ թշնամու կողմից Հայաստանի բռնազավթված տարածքում հայ զինծառայողի սպանություն, որը բացի անիմաստ դատապարտող խոսքերից այլ հետևանք չունեցավ: 

Թշնամին 14 օր է տարածքներ է զավթել Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, իսկ ՀՀ իշխանությունը զբաղված է նամակներ գրելով՝ անգամ պատասխանի չարժանանալով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ