Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. «Ռազմինֆո»
Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութն արվել է Կութ գյուղից շուրջ 6 կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին. «Ռազմինֆո»
Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ:
Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին:
Կոորդինատները՝
40.18924486527808, 45.96873917393403
«Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:
Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»,-գրել է «Ռազմինֆո»-ն:
Փաստացի, Հայաստանի ՊՆ-ն թաքցնում է թշնամու կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում նոր բարձունք զավթելու փաստը: