20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արցախցի պատգամավորը հաստատում է՝ թշնամին առաջ է բերում իր դիրքերը՝ տարբեր ուղղություններով

Արցախցի պատգամավորը հաստատում է Mediaport-ի տեղեկությունը. թշնամին առաջ է բերում իր դիրքերը՝ տարբեր ուղղություններով

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի փոխանցմամբ՝ թշնամու առաջխաղացումը եղել է ոչ թե մի ուղղությամբ, այլ տարբեր ուղղություններով, և ոչ միայն երեկ, արդեն բավականին երկար ժամանակ է:

«Նրանք մի քանի հարյուր մետր առաջ են գալիս, իսկ եթե մի քանի կմ առաջանան, ապա հասնելու են Ստեփանակերտ: Նրանք առաջանում են Շահումյանի կողմից, Մարտակերտի կողմից, կոնկրետ ուղղություն չկա, որտեղից ստացվում է, այնտեղից էլ առաջանում են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ԱԽ-ն, իբր, հերքելով Mediaport-ի տեղեկությունը հայտնել էր, թե թշնամու առաջխաղաղման մասին լուրը չի համապաստասխանում իրականությանը, որից հետո հրապարակեցինք այն ուղղությունները, որով առաջ է շարժվում՝ հերքելով Արցախի իշխանությունների սուտը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ