Դատարանն ապացուցված է համարել՝ իշխանական պատգամավորը զրպարտել է Արմեն Գևորգյանին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։
Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն’ ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Շնորհակալ եմ Դատարանին (դատավոր’ Արթուր Ստեփանյան) արդար և օբյեկտիվ դատական ակտի համար։
Այլեւս իրողություն է, որ Արմեն Գևորգյանը կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին և փաստաբանին պետք է հարց հղել Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով ինչ խնդիր են լուծել»: