Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 536, մահվան՝ 26 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 216 064-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 4108 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1018 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5126-ի: