23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ահա այն ամենը, ինչ պետք է սպասել նիկոլիզմից․ շուտով»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մի քանի տարի  առաջ, այս ֆուտուրիստական նկարագրությունը՝ կլիներ շատ դաժան կատակ Հայաստանի նկատմամբ։ Այսօր, այն դարձել է հավանական սցենարներից մեկը։

«…2030թ. հոկտեմբերի 15,
Էրմանիստան։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշիևը հրաժարական է տվել՝ պայմանով, որ խորհրդարանի ո՛չ ադրբեջանական, ո՛չ թուրքական և ո՛չ էլ քրիստոնեական ֆրակցիաները չեն առաջադրելու այլ թեկնածուներ։ Նա ասաց, որ եթե այդ ֆրակցիաները խախտեն պայմանավորվածությունը, ապա ինքը և Էրմանիստանի ԱԱԾ պետ Քերիմլին «Յենի Էրիվան» ՀԸ ուղիղ եթերում կպատմեն, թե ինչի՞ վրա են ծախսում ֆրակցիաների պատգամավորներն իրենց թոշակները, պարգևավճարները, աշխատավարձերը, Սոկարից ստացված խրախուսական փողերը, և այլ եկամուտները։

Պատգամավորները՝ թքած ունենալով Էրմանիստանի գոյություն չունեցող ապագայի և շահերի վրա, որոշեցին հերթական անգամ տեղի տալ Փաշիևի շանտաժներին և թույլ տալ, որ գյուղաբնակ խաշնարած մուսուլմանա-քրիստոնեական խառնամբոխի ձայները նորից կեղծեն նրա օգտին։

Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին նաև, որ Դարաչիչակ, Նազրլու, Բասարգեչար և Արազդայան բնակավայրի փողոցներում, ոստիկանության կողմից գնդակահարվել են մի խումբ ընդդիմադիր ազգային գործիչներ։

Այսօր ավարտվել է նախկին Զինված Ուժերի պաշտոնաթող գեներալներից մեկի նկատմամբ սկսված դատավարությունը։ Դատարանը որոշեց վճիռը թողնել ուժի մեջ, նշելով, որ Էրմանիստանի ՔՕ -ով արգելվում է նույնականացնել թուրք և թշնամի բառերը։ Նախկին ԶՈւ նախկին գեներալը՝ դատապարտվեց երկու տարի ազատազրկման»։

Հ.Գ. Ահա այն ամենը, ինչ պետք է սպասել նիկոլիզմից։ Շուտով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ