25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ բռնության, որին ականատես եղանք ամռանը. Համանախագահների հայտարարությունը՝ հայկական ուղղաթիռի կործանման առնչությամբ

Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ-ից, Պիեռ Անդրիոն` Ֆրանսիայից,  լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում հայկական ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ:

Համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

՛՛Մենք ցավում ենք կյանքի կորստի համար և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Համանախագահները խորապես մտահոգված են այս կտրուկ միջադեպի պատճառ դարձած իրադարձություններով, որն իր տեսակի մեջ առաջինն էր զինադադարի պայմանագիր կնքելուց ի վեր: Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ բռնության, որին ականատես եղանք ամռանը: Մենք նախկինի պես մտադիր ենք աջակցել կողմերին ամեն հնարավոր ձևով:

Հիշեցնում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին իրենց պատասխանատվության մասին` հարգելու հրադադարը և կատարելու հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ գտնելու իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում և Փարիզում՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ