05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մարատ Բաշարովի կինը ծեծից հետո առաջին անգամ մանրամասներ էր պատմել եղելությունից /ֆոտո, վիդեո/

Դերասան Մարատ Բաշարովի կինը՝ Եկատերինա Արխարովան, Անդրեյ Մալախովի հետ զրույցում մանրամասն պատմել է, թե ինչպես է ամուսինն իրեն ծեծի ենթարկել:

Հիշեցնենք, որ վերջերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Բաշարովը ծեծել է կնոջը, կոտրել նրա քիթը:

Արխարովան պատմել է, որ ծեծից մեկ ամիս անց իր առողջական գնալով վատանում է, ինքը սկսել է տեսողությունը կորցնել, հայտնում է 812Online-ը:

Նա ասել է, որ այդ դեպքից հետո իր մեջ մահացել է ողջ սերը Բաշարովի նկատմամբ եւ ինքն ուզում է բաժանվել:

Նա պատմել է, որ Բաշարովն առանց պատճառի է հարձակվել իր վրա, հարբած է եղել: Դերասանուհին ասել է նաեւ, որ Բաշարովի դուստրը եւ նախկին զոքանչը տանն են եղել, տեսել են՝ ինչպես է իրեն ծեծի ենթարկում, սակայն չեն միջամտել:

Ծեծելուց հետո Բաշարովը կնոջն արյունլվա դուրս է նետել տնից, վերջինը զանգել է ծնողներին, ովքեր էլ եկել ու նրան տարել են հիվանդանոց: Այնտեղ պարզվել է, որ Արխարովան ուղեղի ցնցում եւ քթի կոտրվածք է ստացել:

Նա ասել է նաեւ, որ ամուսինն առաջին անգամ չէ, որ ձեռք է բարձրացրել իր վրա:

Այժմ Մարատ Բաշարովին մի քանի տարվա ազատազրկում է սպառնում:

Ի դեպ, հայտնի էքստրասենս Ալսու Գազիմզյանովան կանխատեսումներ է արել այս միջադեպի հետ կապված: Նա ներկա է եղել Մալախովի հաղորդաշարին, որտեղ կանխատեսել է, որ Բաշարովին չեն ձերբակալի, ավելին՝ նա եւ Եկատերինան կրկին կմիանան: Նա ասել է, որ Մարատի անհաջողությունների պատճառն այն է, որ նա, վարելով հայտնի ՛՛Բիտվա էքստրասենսով՛՛ հաղորդաշարը եւ ամեն անգամ դուրս թողնելով էքստրասենսի, նրանց անեծքներին է արժանանում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ