Սեքսի համար կարեւոր վիտամինները
Որոշ վիտամիններ կարող են ավելացնել լիբիդոն եւ սեռական կյանքի որակը: Ինտիմ կյանքի համար ամենաօգտակար վիտամիններն են C-ն, Е-ն, А վիտամինների կոմպլեքսը եւ վիտամին Б-ն:
Վիտամին Е-ն անհրաժեշտ է արյունատար համակարգի գործողությունների կարգավորման համար: Արյան ճիշտ շրջանառությունը նորմալ սեռական ցանկության գրավականն է: Վիտամին Е-ի բնական աղբյուրներ են ընկույզը, մանգոն, կիվին, բույսերի սերմերը, լոլիկը եւ ցանկացած բուսայուղ:
Վիտամին C-ն անհրաժեշտ է անկախ ռադիկալների հետ պայքարելու համար: Նրանք էլ հենց հանդիսանում են հիմնական խնդիրն անկողնում: Այդ ռադիկալները նվազեցնում են ազոտաթթվի մակարդակն օրգանիզմում, ինչը բացասական ազդեցություն է ունենում սեռական ցանկության վրա: Կիվին, գուավան, ցիտրուսային եւ թարմ հատապտուղները վիտամին C-ի աղբյուր են:
Б վիտամինի կոմպլեքսը բաղկացած է Б5, Б1 եւ Б12 վիտամիններից: Դրանք բոլորը կապված են մարդու սեռական կյանքի հետ: Այս վիտամիններն ազդում են նաեւ էմոցիոնալ վիճակի վրա անկողնում:
Սեռական հորմոնների մակարդակի նվազեցումը կանանց եւ տղամարդկանց մոտ հաճախակի կապված է վիտամին А-ի քիչ քանակության հետ: Վիտամին А-ի պակասը կարող է ձվարանների չափսերի նվազեցման պատճառ դառնալ: Վիտամին А-ով հարուստ են ծիրանը, կարտոֆիլը եւ մանգոն: