25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լույս իջնի շիրիմիդ,սիրելի ուսուցիչ

Լույս իջնի շիրիմիդ,սիրելի ուսուցիչ։
 
Արդեն 14 տարի է մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը։Մարդ ,ում անցած ուղին ՝ պայքարի անձնազոհ ճանապարհը ,հայրենիքի,համերկրացու հանդեպ սերն ու նվիրումը համոզել է ինձ ու հարյուրավոր երիտասարդների ընտրել Հանրապետական կուսակցությունը,որպես հայրենիքին ծառայելու միջոց։
 
1960-ականներին,երբ անկախության մասին խոսելն արգելված էր,նա խոսեց անկախության կարեւորության մասին,իսկ երբ խոսելը բոլորի համար դարձավ մատչելի ,նա սկսեց լուռ գործել։
 
Այդ ճանապարհին հայրենիքի հզորացման գաղափարն երբեւիցե չածանցվեց անձնականին՝անգամ ամենաթանկին ՝ընտանիքին։
Անդրանիկ Մարգարյանի համար ամենաթանկը Հայաստանն էր ու նրա վերածնունդը։ Եվ նա այդ վերածննդի հանար վճարեց սեփական կենսագրությամբ.ընդհատակյա պայքար,ազատազրկում,մասնակցություն Արցախյան գոյամարտին եւ պետականաշինությանը,նվիրում մինչեւ վերջին պահը,մինչեւ վերջին բջիջը՝իր մեջ կրելով ազգի գենետիկ ու դարավոր նյարդը,որի առողջացման համար չխնայեց իր երիտասարդությունը,տարիները,առողջությունն ու ընտանիքի անվտանգությունը։
 
Մարգարյանը վարչապետ դարձավ պետության համար դժվարին եւ ծանր ժամանակաշրջանում։Վերցրեց վիթխարի բեռը՝ չթերագնահատելով բարդ իրավիճակն ու մարտահրավերները։
 
Նա դարձավ երկխոսության ու հանդուրժողականության խորհրդանիշ։Նրա համար չկային «մերոնքներ» ու «ձերոնքներ»,«սեւեր» ու «սպիտակներ»։ Նա դեմ էր պետության ներսում բաժանարար գծեր քաշելուն։
Նրա համար կար միայն Ազգ եւ Հայրենիք։
 
Նա Հայկ Նահապետի սերնդից էր ու նրա տեսակի կրողը։
Նա հավատում էր Հայաստանի ազգային ու հզոր ապագային։
Ու այդ ապագան գալու է ,ուսուցիչ։
Լու՛յս իջնի շիրիմիդ,սիրելի պարոն Մարգարյան։
Գրում է Էդուարդ Շարմազանովը։ 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ