23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիևը հոխորտում է, Փաշինյանը՝ լռում

 «Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են իրագործել տարածաշրջանային տրանսպորտային նախագծեր. Երևանը ևս կարող է օգուտ քաղել այդ նախագծերից, եթե իրեն նորմալ դրսևորի»:

Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Ղարաբաղյան 2֊րդ պատերազմն ավարտվել է, և Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է։ Ալիևը նաև նշել է, որ նոյեմբերի 10֊ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը պետք է միացնի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ։

«Այս միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի, այդ պատճառով ես կոչ եմ անում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին միանալ նախագծին։ Ուզում եմ շեշտել, որ տրանսպորտային միջանցքն անցնելու է պատմական Ադրբեջանի տարածք Զանգեզուրով և նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծելու»,-նշել է Ալիևը։ Նշենք, որ Հայաստանի իշխանությունը մինչ այս պահը չի արձագանքել Ալիևի հոխորտանքներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ