02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երիտասարդները թուրքական անձնագիր են հանձնել Ժաննա Անդրեասյանին․ Analitik.am

ԿԳՄՍ Նախարարության մոտ մի խումբ երիտասարդներ փոխնախարար Ժաննա Անդրեասյանին են հանձնել թուրքական անձնագիր՝ ի նշան բողոքի վերջինիս կողմից Գարեգին Նժդեհի հասցեին արված հայտարարությունների. գրում է Analitik.am-ը։

Ակցիայի մասնակիցները փոխնախարարին հորդորեցին հեռանալ «իր իրական հայրենիք Թուրքիա, քանի որ վերջինս սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը»: Նրանք նաև նշեցին, որ չեն հանդուրժելու թրքասեր պաշտոնյաներին կրթական ոլորտում և հասնելու են նրանց հեռացմանը:

Ակցիայի մասնակիցները նաև նշեցին, որ հակարծ Ժաննա Անդրեասյանը չփորձի ճնշումներ գործադրել իրենց դպրոցների տնօրենների, ուսուցիչների վրա, որպեսզի փորձեն լռեցնել իրենց, քանի որ դա չի ստացվելու, ոչ մի հայ երիտասարդ, դպրոցական չի հանդուրժելու թրքասեր կրթական ոլորտի պատասխանատուին։

Հիշեցնենք, որ Անդրեասյանը մինչ նախարար լինելը հայտարարել էր, որ Գարեգին Նժդեհի գաղափարները վտանգավոր են մեզ համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ