05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պատահաբար հայտնված այս իշխանավորները բոլորը ծայրահե՜ղ աղքատ են։ Հոգով, մտքով, սրտով, խղճով․․․

Խոսելուց դողում էր․ սենյակն ահավոր ցուրտ էր

Տարիներ առաջ հանդիպել եմ Գուրգեն Մահարու կնոջը՝ Անտոնինա Մահարիին։ Հանդիպման մի լուսավոր դրվագ այնքան մեծ տպավորություն է թողել ինձ վրա, որ երբեք չեմ մոռանա։ Այդ փոքրիկ դրվագին եմ ուզում անդրադառնալ։ Ազգությամբ լիտվուհի էր, ամուսնու մահից հետո մնաց Հայաստանում, որովհետև Գուրգեն Մահարին մահից առաջ կնոջը խնդրել էր՝ Անտոնինա, խնդրանք ունեմ՝ չլքես Հայաստանը։ Դու միակ մարդն ես, ով իմ մասին ամեն ինչ գիտի, ու պետք է գրի»։ Ու գրեց՝ «Իմ ոդիսականը», «Հուշեր», «Հուշեր և պատմվածքներ», «Հին ամրոցի գաղտնիքը»։

Ծայրահեղ աղքատ էր, միայնակ։ Ինչքան հիշում եմ, 10 հազար դրամ թոշակ էր ստանում, այդքան էլ աղքատության նպաստ, հինգ հազար դրամ էլ՝ գրողների միությունից։ Սենյակը չէր ջեռուցվում, իսկական սառնարան էր,,։ Տղան՝ Գուրգենը, մահացել է մի քանի տարի առաջ։ Անտոնինան ասում էր․

«Ես աղքատ չեմ, իմ շուրջը այնքա՜ն աղքատ մարդիկ կան, որ ամոթ կլինի ասել, որ ես աղքատ եմ։ Եթե աղքատ լինեի կկարողանայի՞ որևէ մեկին օգնել։ Իսկ ես օգնում եմ, որ ինձ աղքատ չզգամ։ Շատ չեմ կարողանում, բայց երբեմն 1000 դրամ եմ տալիս դժբախտ մարդկանց։ Մարդու խիղճը պիտի հանգիստ լինի։ Խոսելուց դողում էր, որովհետև սենյակն ահավոր ցուրտ էր»։

Հիշեցի այս դիպվածը, որովհետև պատահաբար հայտնված այս իշխանավորները բոլորն աղքատ են, ծայրահե՜ղ աղքատ։ Հոգով, մտքով, սրտով, խղճով․․․ Ու սոսկալին այն է, որ նրանք ոչ միայն մեզ թալանում են ֆինանսապես, այլ մեզանից գողացան այն ամեն լավը, ինչ ունեինք՝ սերը, բարությունը, արժանապատվությունը,  խիղճը․․․

Հասմիկ Բաբաջանյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ