26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիպուկահար Կարինե Աղեկյանը Արցախյան երեք պատերազմներից փրկվել էր, բայց կապիտուլյացիայի բոթին սիրտը չդիմացավ

Կարինե Աղեկյանը 63 տարեկան էր, դիպուկահար, Արցախյան երեք պատերազմների մասնակից։ Ուներ երեք աղջիկ, յոթ թոռ։ Մանկահասակ աղջիկներին, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երբ դիրքեր էր տանում, 8, 9, 10 տարեկան, ասում էր՝ եթե գերի ընկնեմ կամ ինձ խփեն, էս նռնակները ձեզ մոտ պահեք, ձեզ կպայթեցնեք։ Ու աղջիկներին պատմում էր, թե թուրքն ինչ դաժանությունների է ընդունակ։ Մշե­ցու թոռ Կա­րի­նե Ա­ղե­կյանի չորս հո­րեղ­բայր­ներն Անդ­րա­նի­կի զին­վոր­ներն են ե­ղել, այդ ա­րյունն իր մեջ ե­ռում էր։
 
Մեծ հո­րեղ­բայրը հա­զա­րա­պետ էր, երբ թուր­քե­րը նրա ոտ­քը սղո­ցել ու ի­րեն ձորն են նե­տել, նա փա­թա­թել է ոտ­քը, ապ­րել ի հե­ճուկս, ու ա­վե­լի կա­տա­ղի է մար­տն­չել թուր­քի դեմ։
 
Մինչև վերջ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի իր տնից Կարինեն դուրս չեկավ, դիրքերում էր, սահման էր պաշտպանում։ Կատակում էր՝ ճակատս պինդ է, էշի ճակատ է, բան չի լինի։ Քանի անգամ վիրավորվել, փրկվել էր։ Այս վերջին պատերազմում էլ թուրքի գնդակից փրկվեց, բայց ,, կապիտուլյացիայի հարվածից զարկվեց”։ Մահացավ Աղավնոյի իր տանը՝ սրտի կաթվածից։ Կարինե Աղեկյանին երեկ՝ հունվարի 31-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին զինվորական կարգով: Ամփոփվեց Եռաբլուրում` իր տղաների մոտ։
 
Հասմիկ Բաբաջանյան
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ