09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

168.am-ի գրասենյակի աշխատակիցները՝ ինձ անհայտ պատճառներով հրաժարվել են վերցնել վարչապետի դիվանագիտական ​​անձնագիրը․ Անդրանիկ Հովհաննիսյանը խոստանում է /Տեսանյութ/

Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հունվարի 25-ին-168 Hours-ին տված հարցազրույցում ես խոստացա, որ մոտակա օրերին՝ չեչենների օժանդակությամբ ադրբեջանցիների մոտից գնված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը կհասցվի Հայաստան, և սեղմ ժամկետներում կփոխանցվի 168.am-ի գրասենյակ, որպեսզի լրագրողները իրավապահների հետ միասին փորձաքննություն անցկացնեն՝ ստուգելով անձնագրի իսկությունը։
 
Ինչպես և նախկինում, ես հավատարիմ եմ եղել իմ խոսքերին, և կատարել եմ այն, ինչ խոստացել էի։ Սակայն, 168.am-ի գրասենյակի աշխատակիցները՝ ինձ անհայտ պատճառներով հրաժարվել են վերցնել վարչապետի դիվանագիտական անձնագիրը: Հավանաբար, դա պայմանավորված է Հայաստանում տարածված իրավական կամայականության հետ, ինչը շուտով կվերանա։
 
Այնուամենայնիվ, ես խոստանում եմ, որ մոտակա օրերին կգտնեմ այլ համարձակ Լրատվամիջոց, ում օժանդակությամբ վարչապետի դիվանագիտական անձնագիրը կփոխանցվի ՀՀ իրավապահ մարմիններին՝ փորձաքննություն անցկացնելու համար։ Ֆեյսբուքյան հանրագրում ասել է սենսացիոն հայտարարության հեղինակը՝ Անդրանիկ Հովհաննիսյանը։ 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ