26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին ․ Վեհափառ

Հարցին շարունակո՞ւմ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառը պատասխանեց. «Մեր դիրքորոշումներում, համոզումներում որևէ փոփոխություն չկա»:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք եկեղեցին չի բռնում քաղաքական ուժերից մեկի կողմը, նա ասաց, որ եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի որպես կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցության, եկեղեցին վերքաղաքական հաստատություն է:

Հարցին՝ ինչ հետևություններ է արել եկեղեցին, երբ հրաժարականի կոչից հետո, բազմաթիվ քաղաքացիներ դուրս չեն եկել փողոց, Վեհափառն ասաց. «Մենք որևէ կերպով հորդոր և կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի, մենք հորդոր ենք ուղղել ՀՀ վարչապետին, և մեր հիմանվորումները ներգրավված են, առկա են մեր խոսքի տեքստում»:

Ինչ վերաբերում է նրան, որ եկեղեցին ու իշխանությունները նման միջոցառումներին առանձին-առանձին են ներկայանում, նա նախ ճշտեց, թե արդյոք երկրի ղեկավարությունն այսօր եղել է Եռաբլուրում, և երբ ստացավ դրական պատասխան, ասաց, որ տեղեկացված չեն եղել իշխանության ղեկավարների այցի մասին, բայց կարծում է՝ ներկա իրավիճակում այս տարբերակը պատշաճ մոտեցում է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ