22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում՝ բյուջեից

Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում՝ բյուջեից ստանալով ճանապարհածախս, հյուրանոցի համար գիշերավարձ, գրպանի ծախսի գումար (օրապահիկ), ինչպես նաև առանձին գումար «ներկայացուցչական ծախսերի համար»։ 

Mediaport-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթի համաձայն, Արարատ Միրզոյանը համապատասխան հրամանը ստորագրել է 2020թ.-ի հոկտեմբերի 16-ին`պատերազմի ամենաթեժ օրերին, երբ հազարավոր հայեր՝ Սփյուռքում ու Հայաստանում, գումար էին հանգանակում «Հայաստան համահայկական հիմնադրամին» և կամավորագրվում էին, մինչդեռ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մյուսներն անգամ Արցախ մեկնելու ճանապարհածախսն էին փաստորեն բյուջեից վերցնում:

Եվ մինչ բանակը կռվում էր, հարկատուների հաշվին Արցախ հասած «իմքայլականները» ժամանակ էին անցկացնում Ստեփանակերտի ռեստորաններում, իսկ այդ ընթացքում էլ Հայաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը մուննաթ էր գալիս ժողովրդի վրա, թե «թասիբի կաթսան չի եռում»:

143391099_3859208734140346_1074261102278712702_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ