07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում․ РБК

Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը Հայաստանում և Ռուսաստանում РБК-ի աղբյուրները փոխանցում են, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցելու է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։ Հիշեցնենք, որ փոխվարչապետերի մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11֊ի մոսկովյան հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով չի կարողացել առաջընթաց գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր: РБК-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետերը քննարկելու են միանգամից մի քանի հարցեր, այդ թվում՝ երկաթգծի կառուցում Հայաստանի տարածքով, որը կմիացնի Ադրբեջանն ու Նախիջևանը ցամաքային կապով։ Եվ հիմա, փաստորեն, ճանապարհների ապաշրջափակման հարցը մտել է քննարկման փուլ՝ առանց Ադրբեջանում պահվող հայ գերին ազատ արձակելու նախապայմանի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ