22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ում մահացել է կատու-մոնստրը /ֆոտո//վիդեո/

մարդ կատուԱՄՆ-ում 54 տարեկանում մահացել է Դենիս Ավները, ով մարմնի մի շարք ձեափոխությունների շնորհիվ հայտնի է դարձել որպես կատու-մարդ: Նրան մահացած են գտել Նեւադա նահանգի իր տանը: Ավների մահվան ճշգրիտ պատճառն առայժմ անհայտ է, սակայն ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել, գրում է “NY Daily News”-ը:

“Հիանալի եւ բարդ մարդ: Նա ճիշտ այնքան հիասքանչ էր, որքան եւ բարդ”,-իր բլոգում գրել է Ավների ընկերներից մեկը:

Դենիս Ավները նախկին զինծառայող է: Նա ծառայել է ռազմածովային ուժերում: Սկսել է փոխել իր արտաքինը 1985-ից, երբ առաջին անգամ մեծ քանակությամբ դաջվածքներ է արել: Նա ձգտել է նմանվել վագրի եւ այդ պատճառով  բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է կատարել, ատամների քայքայման եւ իմպլանտացիայի գործընթացներ, ինչպես նաեւ պերսինգի եւ դաջվածքների մի քանի սեանսեր է անցել:

Կատու-մարդը մասնակցել է մի շարք ռադիո եւ հեռուստահաղորդումների` նվիրված արտասովոր մարդկանց եւ նրանց, ովքեր կախվածություն են զգում մարմնի փոխակերպումներից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ