29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլը վրեժ էր լուծում Արցախից. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում «Ինչով կավարտվի Նիկոլի ու Հայաստանի վերջնախաղը» վերտառությամբ գրառում է կատարել: Նա մասնավորապես նշել է՝ կա՛մ Նիկոլը կկործանի Հայաստանը, կա՛մ մենք կփրկենք մեր երկիրը նիկոլիզմի ազդեցությունից: Գրառումը՝ ստորև.

«Ինչով կավարտվի Նիկոլի ու Հայաստանի վերջնախաղը

Նիկոլի կռիվն ընդդիմության հետ չէ, իր թիմակիցների հետ չէ, ժողովրդի հետ չէ։

Նիկոլի կռիվը Արցախի հետ էր և Հայաստանի հետ է։

Նա վրեժ էր լուծում Արցախից։ Նիկոլը մեծացել էր մի քաղաքական միջավայրում, որտեղ հակաղարաբաղցիական լինելը մոդայիկ էր, իսկ Ղարաբաղը հանձնելը՝ քաղաքական մտքի բարձրակետ։

Նիկոլը պատերազմ բերեց Արցախ ու հանձնեց այն (դավաճանաբա՞ր, հիմարաբա՞ր, թե՞ երկուսը միասին, «հերձումը» ցույց կտա)։ Կյանքը, ինչպես տեսնում եք, հանձնելուց հետո մեղր չդարձավ (ճիշտ հակառակը՝ խնդիրները դեռ առջևում են ու քանի դեռ Նիկոլը չի հեռացվել ու ազգային նոր կառավարություն չի ձևավորվել, դրանք խորանալու են), ինչպես որ պնդում էր «Սերգո ջանին» լավ ապրեցնելու ջատագով քիրվայապետը։

Հիմա Նիկոլի վախը Հայաստանից է։ Ինքը գիտի, որ դատվելու է։ Գիտի, որ դատող սուբյեկտը լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Գիտի, որ իր վարչապետության ամեն մի օրը մոտեցնում է Հայաստանի Հանրապետության վախճանը։ Գիտի ու դրա համար էլ մնում է աթոռին, որպեսզի իրեն դատող սուբյեկտը վերանա։

Կռիվը, հետևաբար, շատ ճակատագրական է։ Սա վերջնախաղ է։ Կա՛մ Նիկոլը կկործանի Հայաստանը, կա՛մ մենք կփրկենք մեր երկիրը նիկոլիզմի ազդեցությունից»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ