06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրաժարական: Ուրիշ տարբերակ չկա

Նայում եմ ՀՀ քաղաքներից մեկում կազմակերպված «հանրահավաքը», որը սկվում է աղանդավորի աղոթքով մեր «սուրբ» վարչապետի համար, իսկ խոսնակներից մեկն էլ հպարտանում է, որ քահանային չթողեցին մտնի եկեղեցի, քանի որ վերջինս մասնակցել էր ընդդիմության հավաքներին: Մեծ իմաստություն պետք չի ունենալ հասկանալու համար այդ վարչապետապաշտական մինի հանրավաքների իմաստը և նպատակը:

Առանց սարկազմի, դրանք ոչ մի բանով չեն տարբերվում աղանդավորական պաշտամունքներից ու հավաքներից: Ու իշխանությունն էլ խոսում է հանդուրժողականությունից. ախր անընդունելի է այսքան ատելություն այլակարծության համար: Ի վերջո, պետք է հասկանաք, որ ազգային կյանքում իրավիճակը կայունանալու և հետագա պայքարի համար հստակ պայման է հրաժարականը: Ուրիշ տարբերակ չկա: Հանուն մեր երկրի, հանուն ներքին համերաշխության̀ հեռացե՛ք:

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ