01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Յուրացում կատարելու փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում յուրացում կամ վատնում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, նշված բաժին է դիմել 32-ամյա Անի Մարկուն և հայտնել, որ հոկտեմբերի 28-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետութունից Արթուր. Խ.-ի անվամբ որպես օգնություն Հայաստանի Հանրապետություն է բերվել 2,5 տոննա գույք, որը տեղափոխվել է Լոռու մարզպետարանի վարչական շենք և այդ մասին տեղյակ է եղել Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Մարկուն ոստիկաններին հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների՝ ուղարկված գույքը առանց հաշվարկման ու գույքագրման բացվել է մարզպետարանի աշխատակիցներրի կողմից և այն որևէ մեկին չի տրամադրվել, այլ յուրացվել է մարզպետարանի աշխատակիցների կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ