05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Անտարբերությունը բարձր մակարդակով շարունակվում է։ Ծիծեռնավանքը նույնպես կհանձնվի թշնամուն, անգամ առանց խաղաղապահի վերահսկողության

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
 
Որպես Քաշաթաղի շրջանի մշակույթի բաժնի աշխատակից, ինչպես նաև Արցախի քաղաքացի, չկարողացա չանդրադառնալ այս հարցին։
Բոլորս էլ գիտենք, որ մնաց հաշված ժամեր Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնելու գործը ավարտին հասցնելուն։Քաշաթաղում հարյուրից ավել պատմամշակութային կոթողներ կան, որոնց պահպանությունը այլևս մեզ չի վերապահված։
 
Երբ խոսք էր գնում Դադիվանքը հանձնելու մասին, գրեթե բոլորը ոտքի կանգնեցին։ Պետական մակարդակով խոսվեց դրա մասին։ Ամբողջ համացանցը ողողված էր Դադիվանքի նկարներով։Եվ շատ ճիշտ էին անում, որ ամեն մեկն իր ձևով պայքարում էր Դադիվանքի գոյության համար։
 
Իսկ որտե՞ղ է այդ նույն ուշադրությունն ու հոգատարությունը Ծիծեռնավանքի սուրբ Գևորգ եկեղեցու (4-րդ դար) հանդեպ։ Ինչո՞ւ են բոլորը լռում։ Բարձր մակարդակով երբևէ չխոսվեց այս եկեղեցու պահպանության մասին, անտեսված էր։ Սա մեզ հասած այն հազվագյուտ կոթողներից է, որ պահել ու փայփայել ենք ամբողջ ուժով՝ վկա դարձնելով ապագա սերունդներին մեր գոյության հազարամյակների։
 
Ծիծեռնավանքը նույնպես կհանձնվի թշնամուն, անգամ առանց խաղաղապահի վերահսկողության։
 
Հ․գ․ Սիրելի ընկերներ, խնդրում եմ, ով ինչպես կարող է թող բարձրաձայնի այս հարցը։
Մանե Հակոբյան
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ