29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում. Մովսես Հակոբյան. Aysor.am

Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այսօր էլ իրավիճակին չի տիրապետում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը

Հարցին, թե պաշտպանական 9-րդ շրջանի ի՞նչ ձախողումների մասին է խոսում Փաշինյանը, Հակոբյանն արձագանքեց. «Դա առանձին վերլուծության թեմա է, այսօր չեմ խոսի այդ մասին»։

Արդյոք վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարոյական աջակցության կարիքն ուներ Պաշտպանության բանակը, Մովսես Հակոբյանը նշեց՝ պետք է հարցնել նրանցից, ում որոշել է աջակցի։

«Դա կհարցնեք՝ ում որ ինքը որոշել է աջակցի, այդ բարոյական աջակցությունը ստացե՞լ է, թե՞ չէ, բանակին հարցրեք՝ ստացե՞լ է բարոյական աջակցություն, թե՞ չէ», – ասաց Մովսես Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր ուղերձում ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։

«Եվ այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում», – ասել էր նա։

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ