30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շուշիում հնչում է նամազը. նման սեւ էջ ես Ցեղասպանությունից հետո դժվարանում եմ արձանագրել. Լիլիթ Գալստյան

Արցախում իր սեւ գործը կտարած քաղաքական իշխանությունը որոշել է նաեւ Հայաստանում որդեգրել քաղաքական բռնաճնշումների քաղաքականություն՝ փորձելով լռեցնել մեզ, փորձելով հայ ժողովրդի վիրավորված արժանապատվությունը բռնության գործիքներով լռեցնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Իհարկե, մեզ լռեցնել չի հաջողվի, որովհետեւ մեզ հետ է հայ ժողովուրդը Հայաստանում, թե սփյուռքում: Մենք չենք  չենք պատրաստվում վերցնել մեզ նետված անարժանապտվության սեւ ձեռնոցը, մենք չենք ուզում հաշտվել այս սեւ էջի հետ: Մեզ համար թանկ են մեր որդիների թափված արյունը, թանկ է մեր երկրի ճակատագիրը: Մենք վստահ ենք, որ այս տեսակետները կիսում է մեր հասարակության ճնշող մեծամասնությունը:

Մենք այսօր գործ ունենք կապիտուլյացիա իրականացրած իշխանության հետ, որը պատասխանատվություն կրելու, հարցերին պատասխան տալու փոխարեն, թե ինչպես եղավ, որ 2,5 տարի վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը այսպիսի ստորացուցիչ վիճակում հայտնվեց, երբ այսօր հայտնվել ենք քաղաքական մեկուսացման մեջ, գրեթե անդաշնակից, այսօր Շուշիում ողբերգություն է, երբ այնտեղ հնչում է նամազը: Նման սեւ էջ ես Ցեղասպանությունից հետո դժվարանում եմ արձանագրել: Սա հայրենազրկում է: Հայրենազրկումը ցեղասպանության բաղադրիչն է»,-ասաց նա:

«Եթե դուք վստահ էիք ձեր գործունեության մեջ, հիմա բունկերներում չէիք թաքնվի: Դուք համարձկություն ու արժանապատվությունը չունեք դուրս գալու եւ ժողովրդի երեսին ասելու, թե ինչպես վաճառվեցին մեր երազանքները, մեր երկրի ապագան: Մեզ քաղաքական ճնշումներով չեք վախեցնի, մենք բոլորս քաղաքական բանտարկյալ ենք: Մենք մեր պայքարը շարունակելու ենք»,-ընդգծեց ՀՅԴ անդամը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ