06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թշնամու չակերտյալ այդ հաղթանակը իմ կամքով չէ և այն շուտով կքանդվի, որովհետև թշնամին իր այդ կարծեցյալ հաղթանակից կհպարտանա և դա կլինի իր ոչնչացման սկիզբը: Միայն համբերեք:

Իմ կողմից շատ սիրված մեր քահանաներից մեկը, ով մասնակցում էր այս պատերազմին, երեկ աղոթքի պատասխան է ստացել: Համաձայն իր խոսքի, պատասխանը հետևյալն է, «Մեծ պետությունները ճաշ եփեցին Հայաստանի գլխին ներքին դավաճանների միջոցով և հաղթանակ ապահովեցին թշնամու կողմից:

Թշնամու չակերտյալ այդ հաղթանակը իմ կամքով չէ և այն շուտով կքանդվի, որովհետև թշնամին իր այդ կարծեցյալ հաղթանակից կհպարտանա և դա կլինի իր ոչնչացման սկիզբը: Միայն համբերեք: Համբերեք ու հավատացեք, որովհետև Ես չարին չեմ թողնի, որ ինքը երկար գործի: Համբերեք ու հավատացեք Ինձ: Մի տրվեք, որևէ սադրանքի: Հայաստանը իմ ձեռքի մատանին է: Արցախը իմ մատանու քարն է: Ես չեմ հանդուրժի, որ քարը մնա վիրավոր ու առանձին՝ մատանուց: Համբերեք ու շուտով կտեսնեք ձեր հողերը ձեզ մոտ, որովհետև ես դրանք ձեզ եմ տվել: Այդ հազարով զոհերից բոլորը չէ որ ինձ մոտ են: Ինձ մոտ են միայն նրանք, ովքեր որ գնացել էին մարտի հանուն ինձ, հանուն իրենց ընտանիքի, հանուն հայրենիքի, անկեղծները, մաքուրները: Իրենք են ինձ մոտ»:

– Սիրելի ժողովուրդ, ես անձնապես հավատում եմ այս վկայությանը, որովհետև հիմնական պատգամը համբերելն է, իսկ համբերելը սիրո առաջին բնութագիրը, իսկ Սերը՝ Աստված: Հնարավոր է, որ Աստված պարզապես կանգնեցրել է այս պատերազմը, (համաձայն նախորդ վկայության, որի մասին գրեցի անցյալ շաբաթ, թէ շուտով կավարտվի ու դա ինքն է անելու, ու իրեն չմոռանանք), որպեսզի ավելի զոհեր չլինեն, որպեսզի մենք էլ մի քիչ իրեն սիրել, վստահել ու համբերել սովորենք, ու ապա կլինի այն, ինչի մասին վկայվեց այստեղ: Այդ քահանայի անունը չեմ գրում, իրեն ու բոլորիս չգայթակղելու համար, ու սա գրում եմ, իր արտոնությամբ: Խնդրում եմ, շարունակեք ձեր հավատարմությունն ու նվիրումը Քրիստոսին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ