30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Շուշին ազատագրած գեներալին չեն բարեհաճել տեղեկացնել Ադրբեջանի հետ ստորագրմանը պատրաստվող հայտարարության մասին

Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որի անունն անխզելիորեն կապված է 1992-ի մայիսին Շուշիի ազատագրման օպերացիայի հետ, ինչպես եւ հայ հասարակությունը, տեղյակ չէր Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրման պատրաստվող հայտարարությանը: Նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսին հարցին` արդյո՞ք տեղյակ էր Նիկոլ Փաշինյանի համապատասխան մտադրության մասին, գեներալը բացասական պատասխան տվեց: «Առաջին օրվանից մինչ օրս մենք բանակի հետ ենք եղել: Ես չեմ ուզում քաղաքականություն մտնել»,- պարզաբանեց գեներալը:

Որպես Շուշիի ազատագրման գլխավոր փորձագետ` գեներալին հարցրեցին. հե՞շտ է վերցնել Շուշին: Գեներալը թվարկեց գերակշիռ ուժերը` ադրբեջանցիներ, թուրքեր, վարձկաններ Սիրիայից: «Դուք հասկանում եք, թե ինչ է ինձ համար Շուշին: Ձեզ համար, բոլորիս համար… Խնդիրներ չստեղծենք եւ չմեղադրենք միմյանց` բանակն է մեղավոր, թե ուրիշ մեկը»,- ասաց Տեր-Թադևոսյանը: Նա հայտարարեց որ իր ծանոթն զինվորականներից ոչ մեկին հայտնի չէր այդ մասին, եւ այդպիսի որոշումները պետք է կայացվեն ռազմական խորհրդի արդյունքների կամ խորհրդարանում քննարկումների հիման վրա: «Բոլորս էլ հասկանում ենք: Դուք ինձնից ավելի լավ եք հասկանում, դրա համար էլ հարցնում եք: Սրտի ցավից: Ինչպե՞ս կարելի էր այդպես անել…»,- ընդհատեց խոսքը գեներալը: Ինչպես պարզվեց, տհաճ անակնկալ էր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ նոյեմբերի 7-ից Շուշին հայկական ուժերի վերահսկողության տակ չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ