22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Փաշինյանը Ռուսաստանից խաղաղապահների տեղակայումը համարել է Ղարաբաղում հակամարտության «օպտիմալ լուծում»

Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել «օպտիմալ լուծում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, ուրբաթ The Daily Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կողմ եմ, որպեսզի ռուս խաղաղապահները տեղակայվեն հակամարտության գոտում», – ասել է Փաշինյանը:

«Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնությունից խաղաղապահ ուժերի տեղակայմանը համաձայնություն պետք է տան հակամարտության բոլոր կողմերը», – հավելել է նա:

Վարչապետը նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի հասնի Ադրբեջանին Թուրքիայի աջակցության դադարեցմանը:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ