“Սուպեր մամա” թե՞ “Սուպեր մարզպետ”
Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, ֆեյսբուքի իր տարեգրքում լուսանկար է զետեղել եւ գրել. “Ինչո՞ւ ենք տանջվում “Սուպեր մամա” ֆիլմը նկարում, երբ ազգովի հայտնվել ենք ավելի մասշտաբային ֆիլմում` ֆիլմի անունն է “ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ”, ֆիլմի ժանրը` կրիմինալ, կոմեդիա, գողություններ, դանակահարություններ, կրակոցներ, սպանություններ եւ այլն…
Ֆիլմն, իհարկե, ունի HAPPY END: Գլխավոր հերոսը վերջում ստանում է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում՚. կապ չունի, որ այդպիսի գիտություն գոյություն չունի (կամ պատմական կամ փիլիսոփայական): Չէ՞ որ ֆիլմում ամեն ինչ հնարավոր է: Չէ՞ որ ֆիլմի անունը “ՍՈՒՊԵՐ ՄԱՐԶՊԵՏ” է: Չէ՞ որ ֆիլմի ռեժիսորներն ինչ կուզեն, այն էլ կանեն, իսկ ժողովուրդը, միեւնույն է, իրենց աղուհացով կդիմավորի”: