17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

YouTube-ի նոր հիթը /վիդեո/

Կատակ-տեսահոլովակը, որում աֆրիկացիներին խնդրում են “զոհաբերել” իրենց հին տաքացուցիչները “սառչող Նորվեգիային”, իսկական հիթ է դարձել YouTube-ում: Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 650 հազար մարդ է այն դիտել:

Հոլովակի գլխավոր դերակատարը հարավաֆրիկյան ռեփեր  Breezy V-ն է, ով հայտնում է, որ ինքը մի խումբ մարդկանց ղեկավարն է, ովքեր Նորվեգիային օգնում են “տաքանալ”:

Հոլովակի հետ մեկտեղ նաեւ կատակ-ակցիայի կայք  է բացվել` “Աֆրիկան` Նորվեգիայի համար”, որի ստեղծման պատճառը մեկնաբանվում է այն փաստով, որ սովորաբար նվիրատվություններ հավաքելու համար օգտագործվում են աֆրիկացի աղքատ երեխաների նկարները: Ակցիայի կազմակերպիչների կարծիքով` սովը եւ աղքատությունը մարդկանց ներշնչում են նվիրատվություններ անել, ինչի արդյունքում Աֆրիկայի մասին որոշակի ստերեոտիպ  է ստեղծվում, սակայն մոռացվում են այդ տարածաշրջանում կատարվող դրական փոփոխությունները:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ