Պաշտոնական Մոսկվան վերահաստատում է
Ռուսաստանը բացառում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ռազմական լուծումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ դիրքորոշմանը։ Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները Գաղտնիք չէ, որ օբյեկտիվ պատճառներով մի շարք վիճահարույց տարածաշրջանային խնդիրներ լուծելու մեր մոտեցումները կարող են էապես տարբերվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: