23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն Արցախում հավաք է անում

Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ, օգոստոսի 24-26-ը Ստեփանակերտում կհրավիրվի հայկական քաղաքական կուսակցությունների առաջին կլոր սեղանը, որտեղ քննարկվելու են քաղաքական համակարգին ու ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: Անցկացվող  ֆորումի մասին  այսօր տեղեկացրեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ այս շաբաթ արդեն հրավերները կուղարկվեն քաղաքական ուժերին:

Կլոր սեղանին հրավիրվելու են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական  կուսակցությունները՝ . համապատախանաբար 6 եւ 3 քաղաքական ուժեր:

Իսկ մինչ Ստեփանակերտում տեղի կունենա կլոր սեղանը  վաղը Բաթումիում մեկնարկելու է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված արեւելյան գործընկեր երկրների գագաթաժողովը, որին մասնակցելու է Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ:

“Արտաքին հարաբերությունների շնորհիվ կուսակցությունները հնարավորություն են ստանում գտնել եւ որոնել գործընկերներ, որոնց միջոցով հնարավոր է բարձրաձայնել եւ լուծել Հայաստանի քաղաքական խնդիրները”,- համոզված է  ՀՀԿ փոխնախագահը:

Հաջորդ ուղղությունը ըստ բանախոսի ԱՊՀ տարածքում միջկուսակցական հարաբերությունների զարգացումների հաստատումն է, մասնավորապես նախատեսվում է աշնանը ՀՀԿ-ի եւ “Եդինայա Ռոսիայի” կողմից կազմակերպել քաղաքական քննարկումներ՝ ԱՊՀ-ում միջկուսակցական հարաբերություններ զարգացման  ուղղությամբ համար: Բացի  ԱՊՀ տարածքում գաղափարակիր կուսակցությունների հետ համագործակցությունից՝  տարվում են բանակցություններ, որպեսզի մինչեւ տարեվերջ ՀՀԿ պատվիրակությունը այցելի Չինաստան եւ նոր համագործակցությունների հիմք դրվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ