29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տղամարդը 18 տարի գերության մեջ է եղել

Օրերս իրավապաշտպանները Մոսկվա են ուղարկել Մուրմանսկի բնակիչ Սերգեյ Խլիվնոյին, ով 18 տարի գերության մեջ է եղել` հարկադիր աշխատանքի մեջ է եղել Դաղստանում: Տղամարդը մի քանի անգամ փախչելու փորձ է կատարել, սակայն դա նրան չի հաջողվել, տեղեկացնում է Кавполит-ը: 

Գերությունից տղամարդուն ազատել են “Ալտերնատիվա”կազմակերպության ակտիվիստները, ովքեր զբաղվում են գերիների հիմնախնդիրներով: 

1996 թվականին Սերգեյ Խլիվնոյը, ով ձկնորս է եղել, Աստրախանում ծանոթացել էր մի խումբ դաղստանցիների հետ, եւ նրանց հետ խմելուց հետո դաղստանցիները նրան տարել էին քարի գործարան եւ խլել անձնագիրը: 

Տղամարդուն ասել են, որ մինչեւ իր վրա ծախսված գումարը չաշխատի ու չվերադարձնի, նրան չեն ազատի: Գործարանը լավ հսկվել է, իսկ դրա շուրջ էլեկտրալարեր են քաշված եղել: Երբ Սերգեյը փախուստի փորձ է արել, նրան գործարանից տարել են սար` հովվության: Այստեղից մի քանի անգամ տղամարդը փախուստի փորձ է արել, սակայն ամեն անգամ բռնվել է: Ի վերջո, 18 տարի գերության մեջ մնալով, նրան հաջողվել է փախչել: Ճանապարհին նա մի մարդու է հանդիպել, ով էլ զանգել է իրավապաշտպան կազմակերպություն, եւ վերջինների միջոցով տղամարդն ի վերջո վերադարձել է գերությունից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ