03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախյան մարտերում զոհված Շավարշ Մուրադյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող էր

Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս: Այս մասին ասված է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։

«2016թ. ապրիլյան պատերազմում իր հերոսական մասնակցության համար Շավարշը պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան, Աղբյուր Սերոբ մեդալներով և ՀՀ ՊՆ հուշամեդալով: 2017 թ. Շավարշը վերադարձավ ՀԱՀ` ուսումը շարունակելու և որակավորված մասնագետ դառնալու համար: Լինելով հերոս՝ նա կամավոր մեկնեց առաջնագիծ, քանի որ այս վերջին հակամարտությունը արդեն իսկ վերաճել էր պատերազմի, և շարունակեց պայքարել հանուն իր հայրենիքի: Անգամ առաջնագծից նա շարունակում էր բարձր տրամադրությամբ ծառայել իր երկրին: Նրա մահը հսկայական կորուստ է մեր համայնքի և երկրի համար: Մեր մտքերն ու աղոթքները Շավարշի ծնողների, ընտանիքի, ընկերների և դասընկերների հետ են: Մենք սգում ենք երիտասարդ կյանքի այս ողբերգական կորուստը, որի ապագան խոստումնալից էր»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ