21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է Գ. Ղազարյանին՝ այդ պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելելու կապակցությամբ, և համոզմունք հայտնել, որ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությունն էլ ավելի կխորանա նրա պաշտոնավարման ընթացքում: Ա. Հարությունյանը ներկայացրել է սպորտի և երիտասարդության ոլորտներում պետության կողմից իրագործվող քաղաքականությունը, ձեռքբերումներն ու խնդիրները: Նրա խոսքով՝ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջաններում ևս մարզական ակտիվությունը խթանելու վրա՝ համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու միջոցով:

Նախարար Ղազարյանն ընդգծել է իր պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու առկա համագործակցությունը: Կողմերը քննարկել են մի շարք ծրագրեր և ձեռք բերել դրանց իրագործման վերաբերյալ նախնական համաձայնություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ