26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հետո կզանգեմ, մամ, շատ հոգնած եմ». Արցախում զոհված 19-ամյա Վրեժը վերջին անգամ մոր հետ է խոսել

Վրեժը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսին, ապրում էր վարձով՝ մայրիկի և 5 տարեկան եղբոր հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 19-ամյա Վրեժ Բարսեղյանի մորեղբոր կինը՝ Նարինե Վարդիկյանը:

«Վրեժը մի տեսակ ուրիշ երեխա էր, ամեն ինչի նկատմամբ հետաքրքրություն ուներ, շատ ուրախ երեխա էր: Իրա մաման այնքան դժվար է իրեն մեծացրել՝ առանց պապայի, փոքր տարիքից շատ մեծ դժվարությամբ մեծացրել է ու ամեն ինչ անում էր իր երեխու համար: Քեռին դասավորել էր, ոսկու շուկայում ոսկերչություն էր սովորում, սիրում էր այդ գործը: Վրեժը 2 դպրոց է հաճախել, 2 դպրոցներում էլ ընկերներ ունի, տնօրեններն ու դասատուներն էլ են զանգահարել, բոլորը եկել են, բոլորը ցավում են»,- ասաց նարինե Վարդիկյանը:

Նրա խոսքով՝ Վրեժը վերջին անգամ մոր հետ էր զրուցել, դեպքի նախորդ գիշերը.

«Դեպքի նախորդ օրը երեկոյան զանգահարել է մայրիկին, նրա հետ է խոսել, ասել է, որ ինքը շատ հոգնած է ու պառկում է քնելու, ասել է՝ ես հետո կզանգեմ, մամ, շատ հոգնած եմ: Ուրիշ ժամանակ զանգում՝ երկար խոսում էր բոլորիս հետ, իսկ այդ օրը միայն մամային զանգեց, ու մաման ասում էր՝ ինքը շատ տխուր էր»:

Նարինեի խոսքով՝ Վրեժի դին արդեն ճանաչել են, և վաղը հոգեհանգստի արարողությունը կկայանա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ