30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՄՄ-ում ալկոհոլի շրջանառության սահմանափակում կգործի

Մաքսային միության ներսում սահմանափակում կգործի ալկոհոլի շրջանառության համար, հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, գրում է Известия-ն:

Սիլուանովն ասել է, որ ակցիզների հետ կապված կարգուկանոն սահմանելու նպատակով սահմանափակում կմտցվի ՄՄ այլ երկրներից Ռուսաստան ալկոհոլի մուտքի համար: Ալկոհոլի առավելագույն քանակը, որը կարելի կլինի, օրինակ, Ղազախստանից ՌԴ բերել “անձնական օգտագործման” համար, կլինի 5 լիտրը:

 Նախարարի խոսքով՝  չնայած նրան, որ ՄՄ համաձայնագրերով նախատեսվում է անդամ երկրների միջև ակցիզների գնային հավասարեցում, Ղազախստանը չի շտապում բարձրացնել իր ակցիզների գները: Միևնույն ժամանակ, Բելառուսի հետ նման խնդիր գրեթե չկա. ալկոհոլային խմիչքների ակցիզների գները զգալիորեն չեն տարբերվում:

 Նոր սահմանափակումն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ