Ուկրաինան ֆինանսական խնդիրների պատճառով չի մասնակցի “Եվրատեսիլին”
Ուկրաինական ճգնաժամը հասել է նաեւ “Եվրատեսիլ” մրցույթին: երկրի ազգային ռադիոհեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ
Ուկրաինան չի մասնակցի Ավստրիայում կայանալիք “Եվրատեսիլ 2015” երգի մրցույթին:
“Մենք հասկանում ենք, որ Եվրատեսիլը իմիջային նախագիծ է, եւ մենք չենք կարող “վատ” մասնակցել այդ մրցույթին: Իսկ “լավ” մասնակցելու համար պարզապես փող չունենք: Եթե որեւէ մեկը ցանկանա օգնել, մենք ուրախ կլինենք, բայց ինքնուրույն այդ նախագծին ունակ չենք մասնակցել”,- ասել է Ազգային ռադիոհեռուստաընկերության տնօրեն Զուրաբ Ալասնիան: