Աղջիկը 35 կգ նիհարել է` հանուն հարսի շորի /ֆոտո/
Քրիստի Թոմասը կշռելիս է եղել 97 կգ եւ 16 չափի շորեր է կրել: Մի անգամ նա պատահաբար տեսել է “իր երազանքների” հարսանեկան մի զգեստ ու անմիջապես գնել այն, սակայն շորը 8 չափսի է եղել:
“Երբ ես տեսա շորը, հասկացա, որ այն պետք է իմը լինի: Այն, որ միայն մեկ զգեստ էր մնացել ու այդքան փոքր չափսի, ինձ համար շարժառիթ դարձավ, որպեսզի սկսեմ նիհարել”,- ասել է աղջիկը:
Եւ իսկապես իր հարսանիքին աղջիկն արդեն 62 կիլոգրամ էր կշռում: Իսկ նման արդյունքի նա հասել է դիետաների եւ մարզվելու շնորհիվ: