07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Առանց դեմքի” տղամարդն ամուսնացել է /ֆոտո/

Ամերիկացի Դալլաս Վինսը, ով դժբախտ պատահարի արդյունքում առանց դեմքի էր մնացել, ամուսնացել է: Ընտրյալի հետ տղամարդը ծանոթացել է հիվանդանոցում, որտեղ բուժվելիս է եղել: Վինսը ԱՄՆ-ում առաջին մարդն է, ում դեմքը ամբողջովին փոխպատվաստել են:

2008-ին Վինսը էլեկտրահարվել էր, ինչի արդյունքում դեմքը ամբողջովին վնասվել էր: 27-ամյա տղամարդը 3 ամիս կոմայի մեջ է եղել, ինչից հետո էլ կուրացած է արթնացել:

Սակայն չնայած այդ ամենին` տղամարդը համառորեն ցանկացել է բուժվել, ինչն ի վերջո հաջողվել է: Նրա դեմքը փոխպատվաստել են, տեսողությունը սակայն, չի վերականգնվել:

Դալլասի կինը 29-ամյա Ջեյմի Նեշն է, ում հետ նրանք ծանոթացել են հիվանդանոցւոմ: Կինը ավտովթարի արդյունքում է հիվանդանոց ընկել` այրվել են նրա ձեռքերը, ոտքերը եւ մեջքը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ