28 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

«Վարչապետի հայտարարած թվերը իրականության հետ կապ չունեն»․ Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն․ վարչապետի հայտարարած թվերը իրականության հետ կապ չունեն

Ամենավերջին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առևտուրը նվազել է 10,4 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը (խանութներում, սպառողական ապրանքների շուկաներ, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում, կրպակներում, այլ առևտրային օբյեկտներում) կրճատվել է 17,6 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում ծառայության ոլորտը անկում է գրանցել 21,6 տոկոս։
Հետևաբար, վարչապետի հայտարարած օգոստոս ամսվա ՀԴՄ շրջանառության միայն 2,5 տոկոս նվազումը տնտեսագիտական տրամաբանությունից դուրս է և չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է․ մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն, և հաջորդ ամիսների ընթացքում ավելի վատ ցուցանիշներ կունենանք, եթե գործող իշխանությունները չվերանայեն իրենց սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և կադրերին»։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ