Դպրոցականները տեսել են իրենց ուսուցչուհու մերկ լուսանկարները
Իսրայելի դպրոցներից մեկի ուսուցչուհին ստիպված է եղել աշխատանքից ազատման դիմում գրել այն բանից հետո, երբ աշակերտները տեսել են իրար են ուղարկել նրա մերկ լուսանկարները:
Ինչպես պարզվել է, ուսուցչուհին իր պլանշետը տվել է աշակերտուհիներից մեկին, որպեսզի նա ծանոթանա ուսումնական ծրագրին: Ուսուցչուհին պատմել է, որ պատկերացում անգամ չուներ, որ աշակերտուհին կկարողանա գաղտնազերծել լուսանկարների վրա դրած գաղտնաբառը:
Աշակերտուհին, ուսուցչուհու լուսանկարները տեսնելուց հետո, մյուս աշակերտներին է ցույց տվել դրանք, ուսուցչուհին էլ ստիպված է եղել ազատվել աշխատանքից: