23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանի հպատակ քաղաքացիներ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Նայեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային ուղևորության ժամանակ գանձակեցի տարքով կնոջ հետ հանդիպման տեսանյութն․․․ ու անհարմար զգացի։ Կինը պատրաստ էր չոքել վարչապետի առջև․ «Ես քո ոտը ուզում եմ պաչեմ»։ Հիշեցի տարիներ առաջ Կարեն Դեմիրճյանի և այլոց նախընտրական հանդիպումները, երբ նրանց ընդունում էին որպես փրկիչներ, ոչխար մորթում ոտքերի առաջ և երկրպագում։ Ցավով եմ նշում, բայց այս ամենը ցույց է տալիս , մեր ժողովրդի որոշակի հատվածի, գուցե մեծամասնությա՞ն, հպատակային հոգեբանությունը։ Եվ , առավել ցավալին այն է, որ «փրկիչներին» այդ դուր է գալիս։ Հապա, ինչպե՞ս բացատրել տեսանյութի տարածումը։ Արդյոք,այսպիսի՞ն է պատկերացնում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի «հպարտ քաղաքացիներին»։

Հ․Գ․ Թող ինձ ներեն հայաստանյան լրատվամիջոցները, բայց այսպիսի նվաստացուցիչ նյութ մեր ժողովրդի մասին ես չէի հրապարակի»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ