Ինչպիսի քաշ է պետք պահպանել, որպեսզի առողջ մնաք
Գիտնականները նշում են, որ մարդու իրանի շրջագիծը պետք է լինի հասակի կեսը: Եթե 30-ամյա տղամարդկանց հասակը միջինում 178 սմ է, ապա նրա իրանի շրջագիծը պետք է չգերազանցի 89 սանտիմետրը:
Եթե այն հասնի, օրինակ, 107 սմ-ի, այսինքն` հասակի 60 տոկոսին, ապա տղամարդը 1.7 տարի կկորցնի իր կյանքի միջին տեւողությունից:
30 տարեկան կանանց միջին հասակը 162.5 է, հետեւաբար` կնոջ իրանի շրջագիծը պետք է լինի 81 սմ:
Գիտնականները խորհուրդ են տալիս մարդկանց անպայման հետեւել հասակի եւ իրանի շրջագծի հարաբերակցությանը, քանի որ ինչքան շատ մեծանա իրանի շրջագիծը, այնքան կկրճատվի մարդու կյանքի միջին տեւողությունը: