Սուրիկ Խաչատրյանը վախենալու չի
“Պարոն Խաչատրյանը ինձ շատ մտերիմ անձնավորություն է, ես չեմ տեսել որ իրա տեսքը, շարժուձևը որևէ մեկի նկատմամբ վախ առաջացնի”,-լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնին նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հնարավորությանը կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը` չհամաձայնվելով լրագրողի պնդմանը, թե մինչ օրս Սյունիքում վախի մթնոլորտ է տիրում է:
“Եկեք դուրս գանք այս ստերեոտիպերից,-կոչ արեց Այվազյանը՝ հավելելով,-մարզային կառույցների ղեկավարները չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կանեն, որովհետև նրանք կատարում են կառավարության, պետության որդեգրած քաղաքականությունը”:
Պետք չէ՞ վախենալ 71-93 թվականներին հինգ անգամ դատված Սուրիկ Խաչատրյանից, լրագրողի հարցից Վարդան Այվազյանը զարմացավ, ապա շտապեց հիշեցնել, որ ՛՛նույն Սուրիկ Խաչատրյանը թշնամու հետ մինչև վերջին տարիները կռվել է՛՛: