08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սրճարան` թաղման բյուրոյում

Աշխարհի խոշորագույն “Starbucks” սրճարանների ընկերությունը սրճարան կբացի Հարավային Կարոլինայում գտնվող “Robinson Funeral” թաղման բյուրոյում: Վաճառքի կետը կաշխատի  այն նույն ժամերին, ինչ որ թաղման բյուրոն:

Քրիս Ռոբինսոնը, ով ներկայացնում է թաղման բյուրոյի սեփականատերերի 4-րդ սերունդը, պարզաբանել է, որ սուրճի վաճառքը միշտ էլ եղել է ընտանեկան բիզնեսի մի մասը: Նրա խոսքով`  իր պապի հայրը սկսել է դագաղներ վաճառել սովորական խանութում, որտեղ մարդիկ հաճախ հավաքվելիս են եղել սուրճ խմելու, որից հետո նոր խանութին առանձին մաս է ավելացրել, որտեղ էլ հետագայում բացվել է թաղման բյուրոն:

Տարվա սկզբից “Starbucks”-ը` մրցունակությունը բարելավելու նպատակով, փորձում է մեծացնել իր սրճարանների տեսականին: Հունվարին ընկերությունը նույնիսկ հայտարարեց, թե մտադիր է ալկոհոլի վաճառք սկսել:

“Starbucks” ցանցը հիմնադրվել է 1971-ին: Այժմ նրա կազմի մեջ են  մտնում 17 հազար  սրճարաններ` աշխարհի 50 երկրներում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ