03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Չունենք իրական պետական կառավարիչներ. Հարություն Մեսրոբյանի հայտարարությունը

ՀՀ հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նորագույն պատմության ընթացքում մեզ չի հաջողվում ստեղծել Հզոր, Մրցունակ և Արդար Հայկական Պետություն, քանի որ`

ա/ մեր հասարակության ԲՈԼՈՐ շերտերում բացակայում են համակարգային պետական մտածելակերպն ու անձնական պատասխանատվությունը և, որպես հետևանք, չունենք ԻՐԱԿԱՆ պետական կառավարիչներ.

բ/ չեն մշակվել Հայկական Պետության Կառավարման Մոդելը և Զարգացման Համալիր Ծրագիրը:

Հաշվի առնելով վերոնշյալը, մշակվել են Հայկական Պետության Կառավարման Մոդելը և Զարգացման Համալիր Ծրագրի հիմնադրույթներն, ինչպես նաև ս.թ. հունվարից մեկնարկել է ազգային պետական կառավարիչների ձևավորման գործընթացը 5 խումբ պահանջներին համապատասխան`

բարոյական.

համակարգային մտածողության.

պրոֆեսիոնալ կառավարման.

ազգային.

կամային:

ՄԻԱՅՆ նման որակներով օժտված պետական կառավարիչներն են ի զորու լուծել Հզոր, Մրցունակ և Արդար Հայկական Պետության ստեղծման գերխնդիրը:

ՀՀ հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ`

Հարություն Լևոնի Մեսրոբյան»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ