21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուղապետը ձերբակալվել է կաշառքի պատճառով

Դենգի գյուղի գյուղապետ Իրինա Վելիչկոյին ձերբկալել են 3 հազար դոլար կաշառք վերցնելու համար:

Պարզվել է, որ նա գործարքի մեջ է մեկ այլ կին չինովնիկի հետ: 2 կանայք գյուղի 2 բնակիչներից 3 հազար դոլարի չափով կաշառք են պահանջել նրանց հողամաս հատկացնելու համար:

Կաշառքի առաջին մասը` 500 դոլարը, հողամասերի հարցերով զբաղվող չինովնիկը վերցրել է հուլիսի 9-ին, իսկ հաջորդ օրը Դենգիի գյուղապետն անձամբ է վերցրել մնացած գումարը:

Դենգի գյուղը գտնվում է Ուկրաինայում` Չերկասի շրջանում: Փոքրիկ բնակավայրում մոտ մեկ ու կես հազար մարդ է բնակվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ