23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ-ում ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում. Ավետիք Իշխանյան

Այս պահին Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում ,ժողովրդավարության անվան տակ, տեղի է ունենում իրավական պետության ոչնչացում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Նա գրել է. «Այսպիսով, նոր կոչվող Հայաստանում,  վարչապետը օգտվելով համաճարակային իրավիճակից, հրահանգելով և սպառնալով իր 88 խաղալիք-պատգամավորներին, թքած ունենալով միջազգային պարտավորությունների վրա, իրականացնում է հակասահմանադրական հեղաշրջում։ Այպիսով,եթե այս հակասահմանադրական, հակաօրինական նախագիծը  օրենք դառնա, նոր Հայաստան կոչվածն իրականում  ետ կշպրտվի դեպի խոր միջնադար, իր գավառական միապետով։ Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին։ Եթե այս խմբակցությունները համատեղ  չդիմեն ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրեն պատասխանատվություն ապագա սերունդների առջև և   ոչ մի արդարացում,կամ բացատրություն չեն կարող ընդունելի լինել, ինչպես նաև այս խմբակցությունների անդամ պատգամավորներն այլևս բարոյական իրավունք չեն ունենա խոսել  ինչ-ինչ արժեքներից։   ՍԴ չդիմելու դեպքում կարելի է արձանագրել․ «Բարգավաճ Հայաստան» + «Լուսավոր Հայաստան»= «Հպատակ Հայաստան» խմբակցություն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ