23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալեն Սիմոնյանը պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություն բերանից թռցրեց. Միքայել Նահապետյան

Մի կես ժամ առաջ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պետական և ծառայողական գաղտնիք համարվող ոստիկանության զորքերի թվաքանակի մասին տեղեկություն բերանից թռցրեց։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Մի կողմ թողնենք թե էդ տեղեկատվությունը ինչքանո՞վ պիտի գաղտնիք լիներ, այլ փաստենք, որ Ալենը էդ հարցազրույցի սկզբում ասում էր «Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, ես էլ խախտեմ պիտի պատասխան տամ»։

Քրեկան օրենսգիրք, հոդված 306. 2. Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Ի դեպ Նահապետյանի գրառմանն անդրադարձել է Ալեն Սիմոնյնաը եւ մեկնաբանություններ թողել։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով երեկ ԱԱԾ–ի դիմաց ոստիկանականների գործողությունների հետեւանքով  լրագրողների տուժելուն եւ ոստիկաններից մեկի հայտարարությանը, թե դա իրենց ամբողջ  ներուժը չէր, ասել է. «Ոստիկանական զորքերում կան 20 հազարից ավելի աշխատակիցներ եւ նույնիսկ 1 կամ 10 ոստիկանի սխալի պարագայում վերածել դա քաղաքական դիսկուրսի, առնվազն ազնիվ չէ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ